Լրահոս երեխաների մասին
Կեցվածքը պահպանեք մանկուց
Երեխաների մոտ ամենատարածված օրթոպեդիկ հիվանդություններից մեկը սկոլիոզն է` ողնաշարի ծռումը: Մեր օրերում յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ ախտորոշվում է սկոլիոզ: Ցավոք, ծնողները երեխայի ողնաշարը շտկելու միջոցառումներ են ձեռնարկում միայն այն ժամանակ, երբ շեղումներն արդեն խիստ ընդգծված ու նկատելի են դառնում: Սակայն հարկ է նշել, որ այդ փուլում սկոլիոզը բուժելը միշտ չէ, որ հնարավոր է:
Ինչո՞ւ է սկոլիոզ առաջանում
Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի: Բնածին սկոլիոզի պատճառը ներարգանդային զարգացման խանգարումն է: Այսինքն` կինը հղիության ժամանակ չի ստացել այս կամ այն սննդարար նյութը բավարար քանակությամբ կամ հիվանդացել է վարակիչ հիվանդությամբ: Նույնիսկ կնոջ կոնքի ձևը կարող է պտղի մոտ սկոլիոզի ձևավորման պատճառ դառնալ:
Իսկ ձեռքբերովի սկոլիոզը կարող է տարբեր հիվանդությունների հետևանքով առաջանալ, ասենք` թոքախտի, ռախիտի, պոլիոմելիտի կամ պարզապես ողնաշարային վնասվածքի: Սկոլիոզի առաջացման պատճառ կարող է դառնալ հարթաթաթությունը, դպրոցականների մոտ` նստարանի առջև սխալ դիրքը, չափազանց ծանր ուսապայուսակները, ուսերին ծանրության անհավասարաչափ բաշխումը: Սկոլիոզ է առաջանում նաև ոտքերի տարբեր երկարություն ունեցողների մոտ:
Սակայն հաճախ սկոլիոզը լինում է իդիոպաթիկ, այսինքն` հիվանդության առաջացման պատճառը մնում է անհայտ: Ամեն ինչ ենթադրվում է, սակայն ոչինչ վստահ ասել հնարավոր չէ: Իսկ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն`
ուսերի բարձրության տարբերությանը, թիակներից մեկի դուրս թռչելուն (մեկը մյուսից տարբերվում է), ոչ համաչափ գոտկատեղին. մի կողմից անկյունավոր է, մյուսից` ասես ուռուցիկ: Այդուհանդերձ, ախտորոշել կարող է միմիայն բժիշկը:
Ի՞նչ հետևանքներով է հղի սկոլիոզը, եթե ժամանակին չբուժվի
Առաջին հերթին, իհարկե, գեղագիտական կողմն է: Բնական է, որ ոչ գեղեցիկ կեցվածքը չի զարդարի ոչ ոքի ու կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Դա գեղագիտական առումով: Մինչդեռ սկոլիոզը կարող է առողջական բազում խնդիրներ ծնել. նյարդերի ճզմում, ցավ թիկունքում, ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում ևն: Դրա համար է կարևորվում այս շեղման բուժումը վաղ տարիքից, քանի որ սկոլիոզը զարգացող հիվանդություն է: Բժշկի հիմնական խնդիրը հիվանդության զարգացումը կանխելն է, իսկ ժամանակին ախտորոշվելու դեպքում այն լրիվ բուժելու, վերացնելու շանսերը մեծանում են: Իսկ եթե բժշկին դիմում է արդեն հասուն մարդը, որի խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, ապա բժիշկը կարող է բարելավել հիվանդի կյանքի որակը, օգնել ազատվելու թիկունքի ցավերից, կասեցնել հիվանդագին վիճակը, սակայն սկոլիոզը վերացնել այլևս անհնար է:
Սկոլիոզի բուժման համար բժիշկը հաշվի է առնում մի քանի գործոն. հիվանդի տաիրքը, սկոլիոզի տեսակը (բնածին, ձեռքբերովի), հիվանդության բարդության աստիճանը: Գոյություն ունեն կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներ. վերջինը կիրառվում է ամենաբարդ դեպքերում, երբ բնածին ծռում է լինում: Կոնսերվատիվ մեթոդներից է, օրինակ` բուժական ֆիզկուլտուրան, մարմնամարզությունը, օստեոպաթիան, մանուալ թերապիան:
Սկոլիոզը երկու բաղադրիչից է կազմված` կառուցվածքային ու ֆունկցիոնալ: Կառուցվածքային սկոլիոզ նշանակում է ողների ձևախախտում, իսկ ֆունկցիոնալը` ջլերի ու մկանների փոփոխություն է նշանակում: Բուժման կոնսերվատիվ միջոցներն ուղղված են թուլացած մկանների ամրապնդմանը կամ էլ հակառակը` լարված մկանների թուլացմանը, կոնքի շտկմանը: Պարտադիր նշանակվում է մերսում և լողավազան: Կարող է նաև ֆիզիոթերապիա ցուցվի (մկանների էլեկտրախթանում): Ամեն դեպքում, սկոլիոզը պետք է բուժել համալիր կերպով, քանի որ բուժման մի տեսակին նախապատվություն տալով` խնդիրը չի լուծվի:
Հաճախ կոնսերվատիվ բուժման ժամանակ հատուկ կորսետներ են կիրառվում, սակայն դա բավականին վիճելի հարց է, որովհետև ճիշտ է` այն օգնում է շտկելու ողնաշարը, սակայն թուլացնում է մկանային բնական կորսետը, ինչը կարող է հետագայում հանգեցնել էլ ավելի ծռման:
Իսկ ինչ վերաբերում է սկոլիոզի օստեոպաթիկ մեթոդին, ապա դա ենթադրում է ողնաշարի վրա մեղմ ներգործություն: Դա անցավ բուժում է, բուժման հիմնական «գործիքը» բուժող մասնագետի ձեռքերն են: Այս մեթոդի նպատակը կրկին մկանների խթանումն է կամ թուլացումը, մկանների նյարդային կարգավորման բարելավումը, կոնքի շտկումը:
Սկոլիոզի բուժումը տևական բնույթ ունի: Սովորաբար այն իրականացվում է կուրսերով և անպայմանորեն համաձայնեցվում է կոնսերվատիվ բուժման մյուս մեթոդների հետ: Հիվանդության բուժման ժամանակը կախված է հիվանդության բարդությունից:
Իսկ թե երբ է անհրաժեշտ դիմել օստեոպաթին, թերևս ճիշտ կլինի ասել` անմիջապես, խնդիրը հայտնաբերելուց հետո: Վաղ շրջանում դիմելու դեպքում, ինչպես և ցանկացած հիվանդության դեպքում, բուժման հավանականությունը խիստ մեծանում է:
Իսկ սկոլիոզից խուսափելու համար հարկավոր է հետևել, որ սնունդը լինի լիարժեք` հարուստ վիտամիններով ու հանքանյութերով: Բացի այդ, հարկավոր է ճիշտ պլանավորել օրակարգը: Ուշադրություն դարձնել ոտնաթաթի թերությունների ուղղմանը նպաստող ճիշտ կոշիկի ընտրությանը, մշտական շարժողական ակտիվությանը` ներառյալ զբոսանքները, մարմնամարզությունը, լողն ու նույնիսկ զբոսաշրջությունը: Պետք է փորձել ձերբազատվել վնասակար սովորույթներից, ինչպիսիք են մեկ ոտքի վրա կանգնելը, նստելու սխալ դիրքը: Հարկավոր է հետևել, որ բեռը` ուսապայուսակի ու պարզապես պայուսակի ծանրությունը հավասարաչափ բաշխվի: Պետք է մշտապես երեխային բժշկի հսկողության տակ պահել` վաղ հասակում խնդիրն ու խախտումները հայտնաբերելու նպատակով:
Սկոլիոզը դպրոցականի մոտ
Սկոլիոզը հայտնաբերելու համար հարկավոր է դիմել մանուալ բժշկին: Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու դեպքում այն վերացնելու հավանականությունը 90% է:Իսկ դրա համար հարկավոր է երեխային «թարմ աչքով» նայել:
Ուշադրություն դարձրեք` արդյոք միևնո՞ւյն մակարդակի վրա են ձեր երեխայի աչքերը, ականջները, ուսերն ու թիակները, մատների ծայրերը: Ստուգեք կոնքոսկրի աջ և ձախ կողմի մակարդակը:
Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ձեր երեխայի կոշիկները որ կողմից են մաշվում. եթե մաշվածությունը կողքերից է, ապա դա ահազանգ է, տարեք երեխային բժշկի մոտ խորհրդակցության: Երբեմն ծնողները կարծում են, որ խնդիրը կարելի է ինքնուրույն բուժել` երեխային որևիցե սպորտաձևի խմբակ տանելով: Սակայն հիշեք, որ սա այն խնդիրն է, որը պետք է վերացնել մասնագետի հետ: Իսկ առողջարարական այդ միջոցառումներն էլի են հարկավոր, սակայն բժշկի աշխատանքն ամրապնդելու նպատակով ու բժշկի նշանակմամբ:
Մենք բոլորս` որպես ծնող ու հասարակության անդամ, ցանկանում ենք, որ մեր երեխաներն ու մեր հասարակության անդամները ֆիզիկապես առողջ լինեն, գեղեցիկ ու ճիշտ կեցվածք ունենան, գերազանց առողջություն ու սթափ մտքի տեր լինեն:
Ինչպե՞ս կարելի է խուսափել սկոլիոզից
Իզուր չէ, որ մանուկ հասակում ու դպրոցական տարիներին մեծերը հանդիմանում են` ուղիղ նստիր, մեջքդ շտկիր, հետևում են, որ լույսի դիրքը ճիշտ լինի գրելու ժամանակ: Սկոլիոզի արմատները գալիս են դպրոցական տարիներից: Ողնաշարի ծռման խնդիրները դպրոցականների մեծամասնության մոտ եղել ու լինում են սխալ դիրքի ու կեցվածքի հետևաքնով:
Երբեմն անհաջող են լինում նստարանները, երեխաներին նստեցնում են` հաշվի չառնելով նրանց հասակը, մեջքի կորությունը` պայմանավորված բոյով, նստարանի ու համակարգչի առջև անցկացրած երկար ժամերը, մեկ ուսին ծանր պայուսակ կրելը:
Պետք է հետևել լույսի ճիշտ դիրքին, քնել կոշտ ներքնակին: Իսկ եթե այնուամենայնիվ երեխայի մոտ հայտնաբերվել է սկոլիոզ, ապա պետք է բուժական ֆիզկուլտուրայի խմբակ տանել:
Հարկավոր է հիշել, որ նստած աշխատանքի դեպքում ուրաքանչյուր 20 րոպեն մեկ հարկավոր է ընդմիջել աշխատանքը:
Պետք է հաճախակի փոփոխել ոտքերի դիրքը:
Երեխան հետո` հասուն կյանքում է հասկանում, թե ինչ է նշանակում գեղեցիկ կեցվածքը: Ցավոք, շատ ճշմարտություններ գնահատելու համար շատ ժամանակ է պահանջվում մեզանից:
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն